Սեփականաշնորհման վերանայում կլինի. 2 պատճառ կա. «Փաստ»

ԵՐԵՒԱՆ, 1 ԱՊՐԻԼ, 24News

․

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են անդրադառնալ դեռեւս 1991-ին սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի վերանայման հարցին։

Սա պայմանավորված է նրանով, որ շատ սեփականատերեր, որոնք ունեն մի քանի հեկտար մշակովի հողեր, վերջին 20-25 տարիներին ՀՀ-ում չեն բնակվում, ավելին՝ անգամ այլ պետությունների քաղաքացիներ են, միաժամանակ իրենց սեփականություն հանդիսացող վարելահողերը առավելապես անմշակ են եւ ժամանակի ընթացքում վերածվում են խոպանի։ 

Հաջորդ եւ առավել առանցքային առիթն այն է, որ գրեթե բոլոր համայնքներում նախկին որոշ գյուղապետներ սեփականաշնորհել են համայնքների լավագույն հողերը (այսպես կոչված՝ ռեզերվները) եւ սեփական կարիքների համար օգտագործում են վարձակալության անվան տակ։

Դա կատարվել է հետեւյալ ընթացակարգով. հողերը մշակվել են իրենց կառավարման տարիներին, իսկ արդեն պաշտոնավարումը դադարեցնելուց հետո 30-50 տարով պայմանագրեր են կնքվել եւ ներկայումս մշակվում են այդ սկզբունքով։

Այս առիթով, մեր տեղեկություններով, հանձնարարական է իջեցվել հստակ քարտեզագրել եւ մանրամասն ուսումնասիրել բոլոր ռիսկային խնդիրները, որպեսզի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն նախապատրաստվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս