Ինչու է Խոսրով Հարությունյանը հանդիպել Վանեցյանի հետ. «Ժամանակ»

ԵՐԵՒԱՆ, 1 ԱՊՐԻԼ, 24News

․

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը հանդիպել է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հետ:

Հարությունյանը Վանեցյանին առաջարկել է գնել իր ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, սակայն Վանեցյանը հրաժարվել է առուվաճառքի գործարքից:

Խոսրով Հարությունյանը հասկանում է, որ իրեն այդ կուսակցությունը այլևս պետք չէ, և իր քաղաքական կարիերան ավարտվել է, իսկ մի քանի հազար դոլար աշխատելը վատ չէր լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: