Աշխատող քաղաքացիները տեղաշարժի համար գործատուի կողմից տրված տեղեկանք պետք է ունենան. պարետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ավինյան

ՀՀ տարածքում տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները 10 օրով երկարաձգելուց հետո պարետը դրանք խստացնելու, հասարակական տրանսպորտի գործունեությունը կասեցնելու և այլ նոր սահմանափակումների մասին որոշում է կայացրել:

Բացի դրանից՝ հրապարակվել է տեղաշարժի թերթիկի նոր տարբերակը, ինչպես նաև տեղեկանքի նմուշը, որն աշխատող քաղաքացուն պետք է տրամադրվի գործատուի կողմից: