Երևանի մետրոպոլիտենը փակ է. դադարեցվել է նաև հանրային տրանսպորտի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

մետրո.

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ է։ Հարգելի՛ ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- գրել է նա: