Աշխատատեղում ախտահանման աշխատանքները պարտադիր են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

հասարակական

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ։ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցի համաձայն` ախտահանում պետք է կատարվի արտակարգ դրության պայմաններում գործունեության թույլտվություն ունեցող բոլոր կազմակերպություններում։

Ըստ այդմ` պետք է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:

Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտպարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան։

Ախտահանումը կատարել է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ն»։