Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման գործիք՝ E-rights.am-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

հասարակական

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։ 

Հարթակը հնարավորություն է ընձեռում․

- առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին,

- միջոցառումների իրականացման ընթացքին,

- հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,

- ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:
 
Հարթակի վերաբերյալ իրազեկող տեսանյութը՝ ստորև։