Որ դեպքերում կառավարությունն աջակցություն կցուցաբերի անչափահաս երեխաների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

պետաջակցություն

Կառավարությունն աջակցություն կտրամադրի աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68 հազար դրամ)՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, եթե

-երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում,
-ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել,
-ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած,
-միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում: