Դոնեցկում հայ երիտասարդը դիմակ է բաժանել. «հայկական բարության» օրինակը վարակիչ է դարձել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

տղա

Դոնեցկի կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Գևորգ Խաչատրյանը Instagram-ի էջում «Դիմակներ՝ թոշակառուներին» նախաձեռնության տեսանյութն է հրապարակել, որը մեծ արձագանք է գտել սոցցանցերում:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մայրս ինձ պատմեց դեղատուն այցելության մասին։ Դեղատանը հերթի մեջ գտնվող տատիկը ցանկացել էր դիմակ գնել, բայց թանկ լինելու պատճառով չէր գնել ու հեռացել էր։ Մայրիկիս դա հուզել էր, նա այդ մասին պատմեց ինձ, և մեզ մոտ այդպիսի գաղափար առաջացավ»,-պատմել է ուսանողը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցի հետ զրույցում և նշել, թե ինչն է իրեն դրդել այդ քայլին։

Մարդկանց բաժանած հարյուր դիմակն տեսաբյութի հեղինալը չի գնել, այլ կարել է մոր հետ, և հիմնականում բաժանել է տարեցներին։

«Մարդիկ շատ դրական են արձագանքել, շատերը շնորհակալություն են հայտնել։ Կան նույնիսկ մարդիկ, որ որոշել են շարունակել ակցիան»,-ասել է Խաչատրյանը։

Պարբերականը նկատում է, որ «հայկական բարության» օրինակը վարակիչ է դարձել, և Մակեևկա քաղաքի բնակիչներից մեկը ևս պատրաստվում է պաշտպանիչ դիմակներ բաժանել թոշակառուներին։