«Ռեալը» ֆուտբոլիստների աշխատավարձերը կկրճատի 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

սպորտ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է ընդունել ակումբի ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատելու վերաբերյալ:

Marca-ի տեղեկություններով՝ Արքայական ակումբի խաղացողները կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում կստանան 10 տոկոսով պակաս աշխատավարձ:

Եթե ֆուտբոլային առաջնությունների վերսկսումը հետաձգվի մինչև հունիս, «Ռեալը» կվերանայի աշխատավարձերը կրճատելու վերաբերյալ որոշումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական «Բարսելոնան» թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատել է 70 տոկոսով: