Մոսկվայում ապաքինվածների թիվն ավելացել է 45-ով. ՌԴ օեպրատիվ շտաբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

կորոնա56

Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ ռուսական մայրաքաղաքում կորոնավիրուսից ապաքինվել է 115 մարդ՝ հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի Օպերատիվ շտաբը։

Ռակովան մանրամասնել է, որ միայն վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվածների թիվը ավելացել է 45-ով։ Նրանք բոլորը արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։