ՌԴ-ի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք. Интерфакс

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ռդ

Վերջին մեկ օրում Ռուսաստանի 35 շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի գրանցված 440 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 2777-ի: Այս մասին հայտնում են օպերատիվ շտաբից, փոխանցում է Интерфакс-ը:

Անցած օրվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսի 267 հաստատված դեպք: Եվս 32 դեպք է գրանցվել Կոմիում, 27 դեպք՝ Սանկտ Պետերբուրգում, 15-ը` Մոսկվայի մարզում, 11-ը՝ Սարատովի մարզում:

Շտաբի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 դեպք, որից հինգը՝ Մոսկվայում: Համաճարակի ողջ ընթացքում Ռուսաստանում 24 մահ է գրանցվել, հավելել են շտաբից:

Ավելի վաղ, ըստ շտաբի հաղորդած տեղեկությունների, մարտի 31-ին Ռուսաստանում գրանցվել է վարակի 500 նոր դեպք (ապրիլի 1-ի տվյալներով ՝ 60-ով պակաս), Մոսկվայում ՝ 387 նոր դեպք (ապրիլի 1-ից՝ 120-ով պակաս):