Ռուս միլիարդատերերի ցանկում Պուտինը ամենահարուստ մարդն է. մյուսները միլիարդներ են կորցրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

putin
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով «Bloomberg Billionaires Index» (BBI) միլիարդատերերի վարկանշային ցանկի տվյալներին, գրում է, որ 2020 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը նվազել է 62,65 միլիարդ դոլարով, միևնույն ժամանակ միայն մարտի համար կորուստը 33,1 միլիարդ դոլար է:

«Bloomberg»-ի՝ միլիարդատերերի վարկանշային ցուցակն ընդհանուր ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, որոնց թվում 24 ռուսաստանցի կա։

«Նորնիկել» ընկերության հիմնական սեփականատերերից մեկի՝ Վլադիմիր Պոտանինի կարողությունը տարեսկզբի համեմատությամբ նվազել է 3,81 միլիարդ դոլարով՝ հասնելով 24,2 միլիարդ դոլարի, սակայն նա միլիարդատերերի վարկանշային ցուցակում շարունակում է մնալ ռուս ամենահարուստ մարդը։

Երկրորդ տեղում է НЛМК առաջնային շահառու Վլադիմիր Լիսինը, որի կարողությունը հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում նվազել է 4,7 միլիարդ դոլարով՝ հասնելով 16,7 միլիարդ դոլարի։

Երրորդ տեղում է հայտնվել «Սևերստալ» ընկերության հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, որի կապիտալը նվազել է 4,83 դոլարով՝ մինչև 15,1 միլիարդ դոլար։

Տեսանյութեր

Live

Լրահոս