Լևոն Արոնյանը բանաստեղծություն է հրապարակել՝ նվիրված կնոջը՝ Արիանա Կաոիլիին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

լևոն

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն Ինստագրամի «Սթորի» բաժնում հրապարակել է Արսենի Տարկովկիի «Գիշերային անձրև» բանաստեղծությունը՝ ի հիշատակ կնոջ՝ Արիանա Կաոիլիի:

Ավելի վաղ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, ըստ որի, Արիանայի հոգեհանգիստը տեղի է ունենալու այսօր ժամը 18:00-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 2-ին՝ ժամը 14:00-ին, նույն վայրից:

Արիանան մահացել է ավտովթարից: Մի քանի օր շարունակ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, սակայն վթարի օրեր անց՝ մարտի 30-ին, նա մահացել է: 

Գրոյսմաստերը թվիթերյան միկրոբլոգում գրել էր․ «Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը կնոջս մահվան կապակցությամբ։ Նա խելացի աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք է ապրել: Ես սիրում եմ քեզ, ննջիր խաղաղությամբ»:

բանաստեղծ