Նիդերլանդներում ձերբակալվել է իր ընտանիքի 4 անդամի սպանության մեջ մեղադրվող թուրք տղամարդը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ձերբակալություն

Նիդերլանդներում իրավապահները ձերբակալել են ազգությամբ թուրք 33֊ամյա Օնուր Քանդեմիրին, որը կասկածվում էր իր երկու երեխաների, կնոջ և մոր սպանության մեջ։ Այս մասին հաղորդում է Ermeniahaber-ը:

Նրանց դիերը գտել էր Բրեդա քաղաքին հարակից Էթթեն-Լեուր ավանում բնակվող թուրք քաղաքացին, որը վերջիններիս բարեկամն է։

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ սոցցանցերի պաշտոնական էջերում գրավոր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, հետաքննության շրջանակում փորձում են գտնել կասկածյալ Քանդեմիրին, որն այդ ընտանիքի անդամ է հանդիսանում։ 

Նիդերլանդական թերթերը ոստիկանության պահանջով հրապարակել էին հանցագործի լուսանկարը և կոչ արել տեսնելու դեպքում կապ հաստատել ոստիկանության հետ։ Արդյունքում մի խանութի տեսախցիկներն արձանագրել էին հանցագործի դեմքը և կարճ ժամանակ անց ոստիկանության ստորաբաժանումները ձերբակալել են նրան։ 

Նշենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Նիդեռլանդները հրաժարվել է «Հոլանդիա» անվանումից։

Տեսանյութեր

Live

Լրահոս