Հայազգի բռնցքամարտիկը մրցակցից վարակվել է հեպատիտ Ա-ով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News      

Կարեն Չուխաջյան

WBA International-ի միջին քաշային կարգի չեմպիոն Կարեն Չուխաջյանը մենամարտի ժամանակ ռուս Սերգեյ Վորոբյովից վարակվել է հեպատիտ Ա-ով։ Մարզիկների միջև վերջին հանդիպումը կայացել էր փետրվարին։

Չուխաջյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․

«Հույս ունեմ, որ դուք չեք մոռանում մարզումների մասին նույնիսկ տանը: Կցանկանայի նաև ցույց տալ իմ տնային մարզումները, բայց հիմա ստիպված արձակուրդում եմ: Այնպես ստացվեց, որ իմ կարանտինը սկսվեց դեռ մարտի սկզբին, երբ ինձ տեղափոխեցին հիվանդանոց: Բանն այն է, որ մարտի ժամանակ ես վարակվել էի հեպատիտ Ա-ով, իմ մրացկցից։ Նա չգիտեր, որ հիվանդ է, ինձ գրեց և ներողություն խնդրեց», - գրել է հայազգի մարզիկը։