Մինչև հունիսի 30-ն արգելվել է ԵԱՏՄ երկներից սննդամթերքի որոշ տեսակների արտահանումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

սոխ

ԵՏՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մարտի 31-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստի ժամանակ, որոշում է ընդնունվել ներդրնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիիրառվող միջոցառումների «երկրորդ փաթեթը», որը նախատեսում է ԵԱՏՄ անդամ երկներից արտահանվող սննդամթերքի որոշ տեսակների արգելք մինչև մինչև հունիսի 30-ը։

Արգելված ապրանքատեսակների ցանկում ներառված են կոպիտ աղացած ալյուրը, հացահատիկային հատիկները, կեղևավորված հնդկացորենի հատիկները, հնդկաձավարից ստացած այլ պատրաստի սննդամթերք, մանրացված և չմանրացված սոյայի և արևածաղկի սերմերը, սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ձավարը։

Ըստ ԵՏՀ-ի՝ արգելքը թույլ կտա բնակչությանն ապահովել սննդամթերքի բավարար քանակով, երբ արդեն «սրվի սանտարահամաճարակային իրավիճակը»։ 

Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՏՀ կայքում հրապարակվելուց հետո 10 օրվա ընթացքում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս