Հարոթյունյանն ընտրությունից առաջ զրուցել է Միրզոյանի հետ և պատահական հանդիպել Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ալեն

Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ընտրություններից հետո Արցախում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանից պաշտոնյաների հետ՝ վերջին շրջանի շփումներին:

«Ընտրություններից մեկ օր առաջ պատահական, հյուրանոցում հանդիպել և զրուցել եմ «Իմ քայլի» պատգամավորներին հետ։ Նրանցից միայն Ալեն Սիմոնյանին էի ճանաչում»,-ասել է նախագահի թեկնածուն, ապա հավելել, որ ընտրություններից մեկ օր առաջ էլ զրուցել է Արարատ Միրզոյանի հետ։

«ԱԺ նախագահի հետ խոսել եմ ընտրություններից առաջ, ընդամենը բարեմաղթանքներ էին, որ մաքուր ընտրություններ լինեն, արդյունքների մասին քննարկում չի եղել»,- տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին Արայիկ Հարությունյանն ստացել էր 49,26% ձայն, Մասիս Մայիլյանը՝ 26,4%, Վիտալի Բալասանյանը` 14,7%։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որին կմասնակցեն առավելագույն քվե ստացած երկու թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը: