Շիրակի մարզպետարանը պարգևատրման գումարը կուղղի ախտահանիչ, պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ախտահանում

«2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու» համար»: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Խոսքը, մասնավորապես, 8 մլն դրամի մասին է, որը կուղղվի նաև, ապրիլի սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումարները համալրելու նպատակին։