Դեռ որևէ որոշում չկա, որ մայիսի 9-ի Հաղթանակի օրվա շքերթը կչեղարկվի. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ռդ

Կորոնավիրուսի տարածման ֆոնին մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթի անցկացման պլանների չեղարկման վերաբերյալ ոչ մի որոշում դեռ չի ընդունվել: Այս մասին ապրիլի 1-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Известия-ն:

«Որևէ այլ որոշում չի կայացվել։ Իրավիճակը վերահսկվում է», - ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ դեռևս մարտի կեսերին Պեսկովը հայտնել էր, որ Հաղթանակի շքերթի կամ Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների սահմանափակումների վերաբերյալ որոշումներ կամ առաջարկություններ դեռևս չկան, և որ դրանց նախապատրաստումը ընթացքի մեջ է: