Տասնյակ բժիշկներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից գործուղվել են «Նորք» ինֆեկցիոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

կորոնա

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների: Այդ մասին հայտնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին աշխատանքային գործուղման մեջ են.

  • Բժիշկ ռեանիմատոլոգ` Արմեն Ասլանյանը, Տիգրան Վարդանյանը, Սամվել Միրիբյանը,
  • Սրտաբան Նոնա Ասատրյանը,
  • Հոգեբան Արթուր Եղիազարյանը,
  • Բուժքույրեր վերակենդանացման բաժանմունքից` Աննա Սուքիասյանը, Ինեսսա Սուքիասյանը, Շուշանիկ Մարտիրոսյանը, Մարիամ Աբրահամյանը, Մարինե Համբարձումյանը, Ելենա Ալեքսանյանը:

«Նորք» ինֆեկցիոն հիվանադանոցում պարբերաբար խորհրդատվություններ են մատուցում`

  • Նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոնյա Փալանջյանը,
  • Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սերգեյ Միրզոյանը, վիրաբույժ Տիգրան Բաբասյանը
  • Ուրոլոգ Ղուկաս Մովսիսյանը,
  • Գաստրոսկոպիստ Արտյոմ Դանիելյանը: