ՔԿՀ-ներում կան թեստ հանձնողներ, բոլորի դեպքում բացասական է արդյունքը. Ռուստամ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

կորոնա

«ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կան թեստ հանձնողներ, բոլորի դեպքում բացասական է արդյունքը, ոչ մի վարակակիր այս պահին ՔԿՀ-ներում չունենք»,-այդ մասին հայկական միասնական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ապա տեղեկացրեց, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել դեպքերին արագ արձագանքելու համար:

«Քանի որ երկար ժամանակ շահարկվում է այն հարցը, որ ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է, ես խորհուրդ եմ տալիս Իտալիյում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասիրել՝ 120, 200 տոկոս են: Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44-ի շրջանակում է, մենք չունենք կրիտակական վիճակ, որ դիմենք ծայրահեղ միջոցների և համաներմամբ բեռնաթափենք մեր քրեակատարողական հիմնարկները, նման խնդիր չունենք»,- ասաց նախարարը:

Տեսանյութեր

Live

Լրահոս