Վիկտորիա ջրվեժը «մեկուսացվել է» կորոնավիրուսի պատճառով

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News      

Վիկտորիա

Զամբիան կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անհայտ ժամկետով այցելությունների համար փակել է Վիկտորիա ջրվեժը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Զամբիայի Ժառանգության պաշտպանության ազգային հանձնաժողովի ներկայացուցչին:

Վիկտորիա ջրվեժը գտնվում է Զամբիայի և Զիմբաբվեի սահմանին` Զամբեզի գետի վրա: Ջրվեժի բարձրությունը 120 մետր է, լայնությունը` 1800 մետր: Ջրվեժը 1855 թվականին հայտնաբերել է ճանապարհորդ Դևիդ Լիվինգսթոնը և այն անվանել Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի անունով: Այժմ ջրվեժը գտնվում է ազգային պարկի տարածքում, այստեղ սիրում են այցելել զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից:

«Վիկտորիա ջրվեժը` համաշխարհային ժառանգության օբյեկտը, այսօրվանից փակ է այցելությունների համար: Մենք այն փակել ենք կառավարության հրամանով, որպեսզի կորոնավիրուսի այս ճգնաժամային պահին մարդիկ տանը մնան»,-հայտարարել է հանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվեր Կանդյատան:

Զիմբաբվեի կողմից դեպի ջրվեժ և ազգային պարկ տանող ճանապարհը նույնպես փակ են:  

Տեսանյութեր

Live

Լրահոս