Հետաքննություն․ ո՞վ է «մեծ կոմբինատորը» Սլովակիայից

Սլովակիայից Հայաստան պարբերաբար ժամանող և բիզնես-գործունեության մասին հայտարարող Աշոտ Գրիգորյանը, ով ցանկանում է սեփականաշնորհել Նաիրիտ քիմիական արտադրության գործարանը և ներկայանում իբրև EU-ASIA BUSINESS FINANCE CENTER ընկերության ղեկավար, գտնվում է սնանկության եզրին և Սլովակիային պարտք է շուրջ 50․ 000 եվրո գումար։ Ավելին, ընկերությունը, որի անունից նա պարբերաբար հանդես է գալիս, նույնպես անգործության մատնված մի կազմակերպություն է, որի հարկային հաշվետվությունից պարզ է դառնում, որ 2016 և 2017 թթ-ին ունեցել է 0 ֆինանսական մուտք ու կրկին պարտք է պետությանը։ 

Ո՞վ է Աշոտ Գրիգորյանը և ի՞նչ նպատակներ է հետապնդում՝ 24News-ի լրագրողական հետաքննությունում։