Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության հաշվին փոխանցվել է 822 մլն 549 հազար 779.5 դրամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News      

կորոնավիրուս

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, ապրիլի 1-ի դրությամբ, կազմել են 822 մլն 549 հազ. 779.5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3128: