Պաշտոնական փաստաթղթի կեղծում՝ ապրիլի 1-ի անվան տակ. ԿԳՄՍ նախարարը ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

կեղծիք

«Սա իբր ապրիլի 1-ին արված կատակ է, բայց իրականում հիմարություն, որը կարող է լուրջ վնաս հասցնել համակարգին: Այս վերջին պնդումս պատահական չէ, որովհետև արդեն ստանում ենք բազմաթիվ հաղորդագրություններ ուսուցիչներից, պատգամավորներից, լրագրողներից հեռավարի հնարավոր դադարեցման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սա պաշտոնական փաստաթղթի կեղծելու փորձ է: Մենք շարունակում ենք հաջողությամբ իրականացնել հեռավար կրթությունը առնվազն մինչև ապրիլի 14-ը: Այլ ժամկետի վերաբերյալ որոշում չկա:

Արտակարգ դրության ժամանակ նման կեղծիք ստեղծելը անպատասխանատվության գագաթնակետն է»: