Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները անցակետերում կիրականացնեն վերահսկիչ գործողություններ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, Պարետի որոշմամբ, ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։ Ապրիլի 1-ի ժամը 23.59-ից` աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաև գործատուի կողմից լրացված ձևաթուղթ։ Վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժը ինչպես մարզերից մայրաքաղաք և` հակառակը, այնպես էլ մարդկանց ազատ տեղաշարժը մարզից մարզ։ Որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ապրիլի 1-ին ժամը 14-ից Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում կիրականացնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։ Պարետի որոշումները խախտած անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։