Վահագն Աբգարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել. Վելես իրավապաշտպան ՀԿ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

v

Այսօր երեկոյան Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց փոխել Վահագն Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանքի փոխարեն կիրառելով գրավ։ Այս մասին տեղեկացնում է Վելես իրավապաշտպան ՀԿ-ն:

Վահագն Աբգարյանը 2 տարի 2 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատության մեջ կլինի։ Հաշվի է առնվել, որ Աբգարյանն ունի քրոնիկ հիվանդություններ, որը նրան խոցելի է դարձնում կորոնավիրուսի տարածման պայմաններում։

Նշենք, որ ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտները հետ տվել է Վլադիմիր Դավթյանին։ Բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը։ Իսկ Թաթուլ Շուշանյանին և  Արտակ Հովհաննիսյանին տվել է խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով: