Ժողովու՛րդ ջան, չտրտնջաք, նրան, ում ընտրել եք, արժանի եք. Արցախի նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

Արցախում կայացած ընտրություններն ընդհանուր առմամբ նորմալ են ընթացել։ Ժողովուրդը կատարել է իր ընտրությունը կամավոր, որևէ պարտադրանք, որևէ մեկի կողմից չի եղել, կեղծումներ ևս։ Խնդիրը, սակայն, քվեարկությունը չէ, այլ այն, թե մարդիկ ինչ գաղափարներով են մոտեցել դրան։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի «Պահպանողական» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը։ 

«Բուն քվեարկությունը եղել է համեմատաբար նորմալ։ Ճիշտ է, մի քանի հարյուր կամ հազար անվավեր քվեաթերթիկներ են եղել, որոշ խախտումներ, բայց չեմ կարծում, թե դրանք վճռորոշ են։ Սակայն մեր կանխատեսումները, դժբախտաբար, իրականացան, այսինքն՝ հասարակությունն առաջնորդվեց այլ գաղափարախոսությամբ»,-ասել է Բաբայանը։

Ընտրությունների ավարտից հետո որոշ թեկնածուների նախընտրական շտաբների հրճվանքը, Բաբայանի գնահատմամբ, բնական էր, ավելին՝ որոշ թեկնածուներ, ըստ նրա, մինչև բուն քվեարկության ավարտն արդեն տոնում էին իրենց հաղթանակ։

Բաբայանը նշել է, որ երկրորդ փուլում դժվար է կանխատեսել՝ ինչ կլինի, բայց չի բացառվում, որ հետաքրքիր զարգացումներ լինեն։

Շարունակությունը՝ տեսանյութում։