Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 727-ով. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

իտալիա

Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 727-ով՝ հասցնելով դեպքերի թիվը 13.155-ի: Այս մասին հայատարարել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելլին, փոխանցում է РиаНовости-ն:

Երեքշաբթի գրանցվել է 837 մահվան ելք: 

«Ամեն մարդ առնվազն երեք թեստ է անցնում: Մեկը ՝ երբ նրան վարակակիր են հայտարարում, երկուսը ՝ երբ խոսվում է բացասական արդյունքի մասին»,- նշել է Բորելին:

Ըստ Բորելիի՝ այսօրվա դրությամբ Իտալիայում կա վարակված 80. 572 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը ավելացել է 2.937-ով: