Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 900 հազարը. թարմ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

կորոնավիրուս

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 900 հազարը: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Ըստ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 45 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 190 հազար 773:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը կազմում է 200 հազար 289: Գրանցվել է 11 հազար 759 նոր դեպք: Այստեղ մահացածների թիվն անցել է 4 հազարը 390-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 110 հազար 574  է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 155 մարդ:

Վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 102 հազար 136 է: Իսպանիայում 6 հազարից ավելի նոր դեպքեր են ի հայտ եկել: Մահացածների թիվն ավելացել է 589-ով՝ կազմելով ընդհանուր 9 հազար 53 դեպք:

Վարակվածների թվով Չինաստանին հաջորդում է Գերմանիան, այստեղ 75 հազար 754 վարակակիր կա: Մեկ օրում գրանցվել է 3 հազար 900-ից ավելի վարակվածության նոր դեպք: Մահացության թիվը հասել է 848-ի: