Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

․

Ապրիլի 10-ից այս կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար:

Մինչ այդ այստեղ հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։