Շիրակի և Լոռու մարզերում ձյուն է. ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Շիրակի մարզում և Լոռու մարզի ամբողջ տարածքում՝ բացի Ալավերդի քաղաքից, տեղում է ձյուն: