Վանում անսպասելիորեն առատ ձյուն է տեղացել, ձյան շերտի բարձրություն՝ 10սմ է. Ermenihaber.am

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

van

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի Բաշքալե շրջանում անսպասելի առատ ձյուն է տեղացել, ինչը զարմացրել է տեղի բնակիչներին։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Բաշքալեում վերջին ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել, իսկ ապրիլի 1-ին ջերմաստիճանի կտրուկ անկում է գրանցվել։ Առավոտյան ժամերին սկսել են առատ տեղումները ձյան տեսքով։

Մեքենաների և տների տանիքների վրա ձյան շերտի բարձրությունը հասել է 10 սմ-ի։  

van