52 հարց, որից 47-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի. կառավարության նիստը մեկնարել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նիկոլ

Կառավարության՝ ապրիլի 2-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 52 հարց, որից 47-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:

Օրակարգային հարցերը՝ ստորև. 

- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին,

- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

- Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագիրը և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին,

- «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 366-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

- «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին եւ այլ հարցեր: