Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

քաղաքական

Կառավարության ապրիլի 2-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։

Վարչապետը նշեց, թե պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը։

«Հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Ադ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր զինվորները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ իսկապես պատասխանելով հարցերից ամենակարևորին։ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ, այո, արցախյան ազատամարտի առաջին սերնդից մեկի ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնպես նույնքան վճռականաությամբ պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Սա, կարծում եմ, այլևս կասկածի տակ չէ», - ասաց Փաշինյանը։