Հակացուցված է պարտությունը, պետք է մեր տեղն ու դերն ամրապնդենք աշխարհում․Արցախի պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

ապրիլյան

Այսօր մենք հիշում ու խոնարհվում ենք Մարտունիում ու Թալիշում զոհված երեխայի ու ծերերի, անձնուրաց դեպի մարտի դաշտը ներտված բազմաթիվ կամավորների, և իհարկե, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը փայլուն կատարած սպաների ու ժամկետային զինծառայողների հիշատակին: Նրանք կերտել են մեր նորագույն պատմության հերոսական էջերից ևս մեկը, նրանք ապացուցել են մեր կամքի ուժը, պաշտպանել երկրի սահմանն և նորից գծել նվիրումի չչափվող սահմանը: Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Ապրիլյան պատերազմից չորս տարի է անցել: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը փշրվեց փխրուն խաղաղությունը, և մենք կրկին պաշտպանեցինք 3 տասնամյակ առաջ արյամբ գծված սահմանը: Ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսեց՝ օգտագործելով իր զինանոցի զինատեսակները, դրսևորելով անմարդակային վերաբերմունք խաղաղ բնակչության նկատմամբ: Ցավալի է, բայց մենք նորից տեսանք ու ապրեցինք ադրբեջանական ագրեսիան, դաժանությունը խաղաղ բնակիչների նկատմամբ, համոզվեցինք, որ ադրբեջանական ձեռագիրն այդպես էլ չի փոխվել:

Այսօր մենք հիշում ու խոնարհվում ենք Մարտունիում ու Թալիշում զոհված երեխայի ու ծերերի, անձնուրաց դեպի մարտի դաշտը ներտված բազմաթիվ կամավորների, և իհարկե, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը փայլուն կատարած սպաների ու ժամկետային զինծառայողների հիշատակին: Նրանք կերտել են մեր նորագույն պատմության հերոսական էջերից ևս մեկը, նրանք ապացուցել են մեր կամքի ուժը, պաշտպանել երկրի սահմանն և նորից գծել նվիրումի չչափվող սահմանը:

Մեզ հակացուցված է պարտությունը: Մենք պետք է մեր տեղն ու դերն ամրապնդենք աշխարհի ռազմաքաղաքական ու տնտեսական քարտեզում:

Ավելի քան վստահ եմ, որ ապրիլյան պատերազմում մեր զինվորների ու քաղաքացիների անօրինակ սխրագործությունները պետք են նաև ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում, այսօր ու վաղը, երբ յուրաքանչյուրի միտքն ու աշխատանքը, հետևողականությունն ու հոգատարությունը որոշիչ են Արցախի բարգավաճման ու բարեկեցության ապահովման հարցում»: