Քաղաքացիների 75-80 տոկոս աջակցությունը վայելող կառավարությունն ի՞նչ կարիք ունի վերահսկելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 2-ի նիստում անդրադարձել է հեռախոսների միջոցով արտակարգ դրության ժամանակահատվածում քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու նախագծին:

«Մինչև օրս անհեթեթ մեկնաբանություններ եմ լսում՝ գաղտալսումներ և այլն: ՀՀ օրենսդրությունը տալիս է հնարավորություններ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, առանց կորոնավիրուսի, գաղտնալսել, հետևել, այլ օպերատիվ միջոցառումներ անել բոլոր այն դեպքերում, երբ օրենքով սահմանված դրա անհրաժեշտությունը կա: Հետևաբար, պետությունն ու կառավարությունը դա իրականացնելու համար որևէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունի», - նշել է նա։

Ըստ Փաշինյանի՝ կառավարությունը, որը քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում, ի՞նչ կարիք ունի վերահսկելու․

«Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմություն և որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից»։