«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ին օդանավի շահագործման վկայական չի տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

ինքնաթիռ

 Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 25-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկայացրել էր օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ուսումնասիրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և կից փաստաթղթերը, և առկա թերությունների վերաբերյալ գրավոր ծանուցել է Ընկերությանը:
Հաշվի առնելով, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ չի վերացրել առկա թերությունները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դադարեցրել է Ընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալու համար ներկայացրած հայտի հետագա ուսումնասիրությունը և առաջարկել անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ լինելուն պես՝ կրկին դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար»,- հայտնում են ավիացիայից: