ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել ԶԼՄ-ներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են մեկուսացված չզգալ։
«Եկեք, միասին աղոթենք բոլոր նրանց համար, որոնք աշխատում են լրատվամիջոցներում, աշխատում են մեզ հաղորդակից դարձնելու, տեղեկացված պահելու համար, որպեսզի մարդիկ ամբողջապես մեկուսացված չլինեն, և նրանց համար, որոնք կրթում են երեխաներին: Մենք աղոթում ենք մեկուսացման այս պահմաններում մեզ դիմակայելուն օգնողների համար»,- գրել է Հռոմի պապը։