Վարակվածների շարքերում երեխաներ քիչ կան, հղիներ կան, նորից՝ քիչ թվով. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

հղի

«Վարակվածների շարքերում երեխաներ քիչ կան, հղիներ կան, նորից՝ քիչ թվով, կան իհարկե տարեցներ և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձիք, որոնք ռիսկի խմբում են»,-անդրադառնալով Հայաստանի համաճարակային իրավիճակին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նաև նշել է, որ պացիենտների մոտ 80 տոկոսը ասիմպտոմ է, չունի՝ կորոնավիրուսին բնորոշ սիմպտոմներ՝ ջերմություն և այլն։

«Դա չի նշանակում, որ իրենք լիարժեք առողջ են և վտանգ չեն ներկայացնում ուրիշների համար։ Նրանք նույնպես պետք է մնան հսկողության տակ՝ հետագա բարդացումներից խուսափելու համար»,-ասել է նախարարը։