ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում կորոնավիրուսի հետևանքով նորածին երեխա է մահացել։ Այս մասին իր Twitter-ում գրել է նահանգապետ Նեդ Լամոնտը։ Այս մասին գրել է Известия-ն։
Ըստ նրա՝ 6-շաբաթական երեխան հոսպիտալացվել է նախորդ շաբաթ անգիտակից վիճակում Հաթֆորդ քաղաքում։ Չնայած բժիշկների ջանքերին՝ փոքրիկը մահացել է։
«Անալիզները հաստատել են , որ երեխայի մոտ COVID-19 է հաստատվել»,- գրել է նա։
Ապրիլի մեկին Կոնեկտիկուտում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3128, 85 մարդ մահացել է։
ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղում է։ Այնտեղ վարակակիրների թիվն անցնում է 212 հազարը Մահացել է ավելի քան 4 հազարը։