Թուրքիայի Սիվաս նահանգում մարդկանց արգելվում է 3 հոգով կողք կողքի քայլել. Ermenihaber

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

թուրքիա

Թուրքիայի Սիվաս (պատմ․ Սեբաստիա) նահանգի Սուշեհրի շրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում արգելվել է փողոցում երեք հոգով կողք կողքի քայլելը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Շրջանի ղեկավարությունը որոշում է կայացրել նաև, որ Ստամբուլից կամ նահանգի տարածքից դուրս ցանկացած վայրից ժամանող քաղաքացիները 14 օր պետք է ինքնամեկուսացվեն իրենց տներում՝ ստորագրելով համապատասխան պարտավորագիր։

Սահմանափակվել է նաև հանրային տրանսպորտի գործունեությունը։ Սուշեհրիից հանրային տրանսպորտով հնարավոր կլինի մեկնել միայն երեք այլ շրջաններ։ Իսկ Սիվասի կենտրոն կամ երկրի մյուս նահանգներ մեկնելու համար հատուկ փաստաթուղթ պետք է ունենալ։

Սուշեհրիում սահմանափակվել է նաև մասնավոր փոխադրամիջոցների ուղևորների թիվը։ Դրանցում կարող են գտնվել առավելագույնը 3 մարդ։ Շինարարական աշխատանքները դադարեցվել են, բայց աշխատակիցներն իրենց տներ վերադառնալ դեռ չեն կարող, նրանք պետք է մեկուսացվեն հենց գտնվելու վայրում։