«Կարկոմավտո» ընկերությունը 13,71 մլն դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենա է նվիրել ՊՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

սվ

Կառավարությունը ապրիլի 2-ի նիստի ժամանա որոշում կայացրեց, համաձայն որի՝  «Կարկոմավտո» ՍՊԸ-ից որպես նվիրատվություն ընդունեց «NISSAN X-TRAIL SV» մակնիշի (թողարկման տարեթիվ՝ 2019 թ., շարժիչի ծավալ՝ 2,5 լ, 170 ձիաուժ) 13.71 մլն դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան և այն ամրացրեց ՊՆ-ին վերջինիս կարիքների օգտագործման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ պաշտպանության նախարարին է դիմել «Կարկոմավտո»-ի գլխավոր տնօրենը՝ Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը «NISSAN XTRIL» մակնիշի ավտոմեքենա նվիրելու ցանկությամբ:

Նվիրվող գույքը հարկային պարտավորություններ չունի: