ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին «Ուրալյան ավիաուղիների»՝ Երևան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության կայքում՝ www.uralairlines.ru:
Դեսպանատունը Հայաստանում գտնվող ՌԴ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ՌԴ վերադառնալու ցանկության դեպքում օգտվել այդ հնարավորությունից: Այս պահին այլ չվերթներ չեն ծրագրվում:
ՌԴ գլխավոր սանիտարական բժշկի՝ 30.03.20. N9 որոշման համաձայն՝ վերադարձի օրվանից սկսած 14-օրյա կարանտին և բուժզննություն պետք է նշանակվի.
- Մոսկվայի օդանավակայաններ ժամանած և՛ Մոսկվայում, և՛ Մոսկվայի մարզում ապրող անձանց՝ տնային պայմաններում,
- Մոսկվայի օդանավակայաններ ժամանած, սակայն ՌԴ այլ վայրերում ապրող անձանց համար: