Գյումրիում ակցիայով ժամկետանց վաֆլիներ են վաճառվել. ապրանքները հայտնաբերվել են և ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

սատմ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոֆետներ: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ, այսպես կոչված՝ «ակցիայով», վաճառվում են ռուսական «Яро» ապրանքանիշի 23.09.2018թ. արտադրության շոկոլադապատ վաֆլիներ, որոնց ժամկետը լրացել է 23.07.2019 թվականին:

Շոկոլադապատ վաֆլիի ողջ խմբաքանակը՝ 20կգ, հանվել է իրացումից և տեղում ոչնչացվել: