Հայաստանում սննդամթերքի և գյուղմթերքի դեֆիցիտ չկա. Բաբկեն Թունյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

տնտեսական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Բաբկեն Թունյանն իր  ֆեսյբուքյան էջում գրել է.

«Հասարակության շրջանում լուրեր են տարածվում, որ արտերկրից ներմուծումը արգելվելու կամ սահմանափակվելու է։ Մասնավորապես, իբր Վրաստանից գյուղմթերքի և սննդամթերքի ներմուծումը արգելվելու է։
ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ։
Այնպես որ, կարող եք հանգիստ լինել. Հայաստանում սննդամթերքի և գյուղմթերքի դեֆիցիտ չկա և չի էլ լինի։
Պետք չէ իզուր խուճապ տարածել և դրանով նպաստել գյուղմթերքի արհեստական թանկացմանը»։