Այդ 800 հեկտարը նշանակություն չուներ, պատերազմում հաղթեցինք․ Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

Սասուն Միքայելյան

Այսօրվա զինադադարն ինչ-որ տեղ էդ տղերքի շնորհքն է, որովհետև թշնամին վախենում է․ ապրիլյան պատերազմում 18-20 տարեկան զինվորները կարողացան էդ հզոր ուժի դեմ կանգնել ու հաղթել, ինչը պատերազմը մեզնից հեռացրեց: Այս մասին ապրիլի 2-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

«Մենք այստեղ այցելելով պետք է հասկանանք՝ որպես պատերազմող երկիր, միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմին: Մենք միշտ պարտավոր ենք դասեր քղել, բայց ցավոք սրտի, էլի սխալներ ենք թույլ տալիս»,- նշել է Միքայելյանը։

Նա հավելել է, որ չնայած թերություններին մենք հաղթեցինք ապրիլյան պատերազմում և որ  800 հեկտարը նշանակություն չուներ․

«Դա լայնածավալ հարձակում էր, որին դիմակայեցինք: Այսօրվա բանակը չենք կարող համեմատել 2016-ի բանակի հետ, որովհետև թե՛ սպառազինությամբ, թե՛ մնացած ամեն ինչով բանակն այսօր ավելի հզոր է, ավելի մարտունակ է և ավելի ժամանակակից տեխնիկայով է զինված»: