Աղավնաձորում մեկուսացումից դուրս եկածներին ծաղիկներով են ճանապարհում տուն (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Աղավնաձորի մեուսարանների ղեկավար, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառմամբ տեղեկացրել, որ Աղավնաձորում մեկուսացումից դուրս եկածներին ծաղիկներով են տուն ճանապարհում և ճանապարհելու:

«Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո, մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան:

Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն:

Այո՛, կորոնավիրուսից հետո կա կյանք...

Առո՛ղջ լինեք...

Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես...»,-գրել է նա: