Նեմրութ լեռան սրբավայրը զբոսաշրջիկների համար կշարունակվի փակ մնալ ևս մեկ ամսով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նեմրութ

UNESCO-ի համաշխարհային ժառանգության  մեջ ներառված Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջանում գտնվող հայտնի Նեմրութ (Փոքր Նեմրութ) լեռան (2150 մ) սրբավայրը կորոնավավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումների շրջանակում զբոսաշրջիկների համար 1 ամսով կրկին կփակվի։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը:

Նշենք, որ  մարտի 12-ից ապրիլի 1-ը արգելվել էր զբոսաշրջիկների այցելությունները Նեմրութ լեռան դամբարանաբլուր-սրբավայր։ Սակայն թուրքական իշխանությունները որոշում են կայացրել մինչև ապրիլի վերջ այն կրկին փակել զբոսաշրջիկների համար։  

Բացի այդ զբոսաշրջիների համար կփակվեն նաև Քահթայի շրջանում գտնվող մյուս պատմամշակութային հաստատությունները։ 

Հիշեցնենք, որ Նեմրութ լեռան վրա է գտնվում Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի թագավորության թագավոր Անտիոքոս 1–ի դամբարանը, որը իրենից ներկայացնում է մոտ 50 մետր բարձրությամբ բլրաձև ավազախումբ, որի ներսում ըստ պնդումների՝ թաղված է Անտիոքոսը:

Լեռան արևելյան և արևմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են Արամազդի, Անահիտի, Միհրի, Տիրի և Վահագնի մոտ 9 մետր բարձրությամբ արձանաշարքերը: