Երևանում էլեկտրական սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

սյուն

Ապրիլի 2-ին՝ ժամը 13:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Նոր Արեշ 11-րդ փողոցների խաչմերուկում էլեկտրական սյունը շրջվել, ընկել է կայանած ավտոմեքենայի վրա՝ փակելուվ ճանապարհի երթևեկելի հատվածը: Այս մասի տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Երևանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին պատկանող սյունը շրջվել, ընկել է կայանած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ համապատասխան ծառայությունների աշխատակիցների դեպքի վայր ժամանելը։